«Ոմանք գրում են, թե դա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր…տո Սորոսն այնքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք»,- նախընտրական հավաքի ժամանակ այսօր անդրադառնալով կարծիքներին, թե ՀՀ-ում այս տարի տեղի ունեցած իշխանափոխությունը հայտնի միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» հովանավոր համարվող Ջորջ Սորոսի հերթական հովանավորչության արդյունքն էր, ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց. «Թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ՀՀ եւ հարցեր լուծի. «Սա ազգային, նաեւ՝ անձնական արժանապատվության խնդիր է: Թույլ չենք տա, որ որեւէ մեկը մեր փոխարեն որեւէ բան որոշի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ