ՀՀ-ում այսօր քննչական մարմինները գործում են անկաշկանդ: Այս մասին այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց. «Այսօր չի կարող լինել դեպք, երբ որեւէ քննչական մարմին ասի, թե այս կամ այն հարցում կառավարությունն արգելք է դնում իրենց առաջ, որպեսզի այս կամ այն քրեական գործը չբացահայտվի: Չի լինելու նման բան»: Փաշինյանի խոսքով՝ առաջիկա օրերին էլ նոր բացահայտումներ են սպասվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ