Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարդալ եւ շատ մտածել. սոցիոլոգի խորհուրդը՝ թեկնածուներին.  «Հրապարակ»  

Նոյեմբեր 30,2018 12:15

Սոցիոլոգ Հռիփսիմե Դայանը վերջերս ֆրանսերենից հայերեն է թարգմանել ֆրանսիական սոցիոլոգիական մտքի երկու դասականների՝ Պիեռ Բուրդիեի եւ Ժան Բոդրիարի հոդվածների, հարցազրույցների եւ էսսեների ժողովածուն։ Երկու հայտնի սոցիոլոգների հոդվածներում արտացոլված են 60-ականների Ֆրանսիան, այդ երկրի հասարակական-քաղաքական խնդիրները, որոնք արդիական են նաեւ այսօր։

Նախընտրական քարոզարշավի ֆոնին հետաքրքիր է, թե իշխանություն-հասարակություն կապի, փոխադարձ ուղերձների մասին ինչ են մտածում սոցիոլոգները։ Հռիփսիմե Դայանից հետաքրքրվեցինք, թե հանրապետությունով մեկ նախընտրական քարոզարշավ անցկացնող քաղաքական ուժերը որքանով են ընկալում այսօրվա հասարակության ձեւակերպած պահանջները։

«Ինձ թվում է, որ մենք հիմա ապրում ենք շատ անորոշ եւ անստույգ ժամանակաշրջանում։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրականացնում են քարոզարշավ, պատրաստվում են ընտրվել ԱԺ պատգամավոր կամ հասնել իշխանության, ցանկալի է, որ կարդան եւ ծանոթանան ֆրանսիացի սոցիոլոգներին՝ Պիեռ Բուրդիեին եւ Ժան Բոդրիարին։ Նույն ճանապարհով է անցել Ֆրանսիան անցյալ դարի 60-70-ական թվականներին։ Գրքում ամեն ինչ մանրամասն ներկայացված է, եւ ծանոթանալով Ֆրանսիայի անցած ճանապարհին՝ ընթերցողը կտեսնի, թե այդ ամենն ինչ հետեւանքներ է ունեցել։ Այնտեղ անցկացված հանրաքվեներն ու ընտրությունները շատ չեն տարբերվում մեր երկրում անցկացվող հանրաքվեներից ու միջոցառումներից։ Ոչ միայն Ֆրանսիան է անցել այդ ճանապարհը, այլեւ՝ Ամերիկան, ողջ արեւմտյան աշխարհը»,- նշեց Հռիփսիմեն։ Հետաքրքրվեցինք, թե մեր հասարակությունն ունի՞ կոնկրետ ձեւակերպված սպասելիքներ այս ընտրություններից։ «Հասարակությունն ամեն անգամ մանկան պես նույն սպասելիքներով գնում է ընտրության։ Դրանք չեն փոխվում։ Դրանք մարդու առաջնային պահանջմունքներից բխող սպասելիքներ են։ Ոչ մեկը չի ակնկալում «ոսկե սարեր»։ Եթե բավարարվեն ամենատարրական սպասելիքները, ժողովուրդը դրանք կհամարի իրականացված։ Սակայն մեր հասարակության մեջ գերիշխում է մանկական հոգեվիճակը, ամեն իշխանությունից նա ունի նույն ակնկալիքները»,- ասաց նա։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930