Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքի բացակայություն. «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2018 11:34

Ես շարունակում եմ մտածել, որ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը հեղափոխությունից հետո փակեր իր գրասենյակի դռներն ու հեռանար քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով նոր, երիտասարդ, չվարկաբեկված եւ անցյալի բեռն իրենց ուսերին չկրող ուժերին։ Ճիշտ կլիներ, եթե իրեն չարդարացրած եւ ժողովրդի վստահությունը կորցրած քաղաքական ուժը՝ իր առաջնորդի հետ, ինքնալուծարման գործընթաց անցներ։ Անշուշտ, դա չի նշանակում, որ ՀՀԿ շատ անդամներ այլեւս չպետք է քաղաքականությամբ զբաղվեն՝ բոլորովին։ Նրանցից շատերը կարող են նոր քաղաքական կենսագրություն սկսել, իսկ ՀՀԿ-ի քաղաքական-գաղափարական թեւը կարող է նոր մարդկանց հետ նոր քաղաքական ուժ ձեւավորել եւ մասնակցել քաղաքական պայքարին՝ նոր անվան տակ, նոր գաղափարախոսության ու մարտավարության կիրառմամբ։ Այն, որ գոնե նման վերակազմավորում՝ ռեբրենդինգ տեղի չունեցավ, եւ նոր քաղաքական ուժեր էլ այս ընթացքում չհասցրեցին ձեւավորվել, մեր իշխանությունների մեղքն է, նրանց շտապողականության արդյունքը։ Եվ այն, որ մենք այսօր, մեծ հաշվով, չունենք լիարժեք այլընտրանք՝ պետք է ընտրենք իրեն չարդարացրած հնի եւ կասկածելի նորի միջեւ, կրկին գործող իշխանությունների մեղքով է։ Եթե գոնե 2-3 ամիս ժամանակ լիներ, վստահ եմ, կձեւավորվեին նոր ուժեր։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930