Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կկատարվի մասնագիտացված քննիչների կողմից

Նոյեմբեր 30,2018 10:49

ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի  ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման առանձնահատկություններով, ինչպես նաև Կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը օրենսդրական հիմքին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին  ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» կվերանվանվի «Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:

Վարչության ստեղծումը հնարավորություն կտա ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930