Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ իրավիճակ չի փոխվել. կանգառները մնում են «զավթած»

Նոյեմբեր 30,2018 15:00

Մայրաքաղաքի բազմաթիվ կանգառներ «գրավել են» անձնական ավտոմեքենաները: Հասարակական տրանսպորտի կայանելու համար անգամ մի փոքր տարածք չեն պահում: Լուսանկարն արվել է Խորենացի փողոցում՝ ոսկու շուկայի հարեւանությամբ:

Կանգառանշանը տեղադրված է, սակայն ուղեւորների ու տրանսպորտի համար նախատեսված ամբողջ տարածքը «զավթել են» այլ ավտոմեքենաներ: Ընդ որում, այստեղ նաեւ մեքենաների կայանելու համար սպիտակ գծանշումներ կան, ու անհասկանալի է՝ կանգա՞ռ է, թե՞ ավտոմեքենաների կայանման վայր:

Հասարակական տրանսպորտային միջոցն այստեղ կայանելու համար խնդիրներ է ունենում. նախ՝ խցանում է առաջացնում, քանի որ հետեւից եկող մեքենաները չեն կարող առաջ անցնել, տեղ չկա, ուստի ստիպված սպասում են մինչեւ ուղեւորները նստեն կամ իջնեն:

Նման իրավիճակ է ամեն օր եւ օրվա գրեթե բոլոր ժամերին Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի ու էլի շատ ու շատ փողոցներում:

Ճանապարհային ոստիկանությունն էլ նկատում է այս իրավիճակը, սակայն երբեք չենք հանդիպել, որ այս կանգառներում կայանած մեքենաների վարորդներին հրահանգեն դուրս գալ կանգառից:Այս ոլորտում կարծես թե իրավիճակ չի փոխվել, հեղափոխություն չի եղել. ուրեմն պատասխանատուները լավ կլինի կա՛մ կանգառները քաղաքացիներին հասանելի հատվածներում տեղադրեն, կա՛մ դրանք «մաքրեն» ավելորդ մեքենաներից:

Լուսնկարը՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ», 

29.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930