Լրահոս
Օրվա լրահոսը

«Պողոս-Պետրոս». նոր կայք՝ արտերկրում բնակվող հայերի համար

Նոյեմբեր 30,2018 12:00

«Պողոս-Պետրոս», իսկ թե ո՞ւր է Մարտիրոսը, կիմանաք ավելի ուշ

-Պողո՜ս, գտա՜ր։

-Չէ՜ է՜։

-Պետրո՜ս, գտա՜ր։

-Չէ՜ է՜։

Իրականում խոսքը Հովհաննես Թումանյանի «Պողոս-Պետրոս» բալլադի մասին չէ, այլ Վահան Այվազյանի ստեղծած կայքի։ Վահան Այվազյանը բնակվում է Սլովենիայում, որտեղ հայկական համայնքն այնքան էլ մեծ չէ։ Մի օր որոշեց արտերկրում բնակվող հայերին համախմբող կայք ստեղծել։ Դրդապատճառները մի քանիսն էին, առաջինը՝ հայ ճարել, շփվել, բացի այդ, ցանկանում էր, որ իր երեխաներն էլ կարողանային կայքի միջոցով հայերեն հաղորդակցվել։ Մյուս պատճառը՝ Հայաստանից բերված` լավաշի թխման համար նախատեսված վառարանից ազատվելն էր, ինչը Սլովենիայում հեշտ գործ չէ։

Այսպիսով, կայքի նպատակն է օգտակար լինել Եվրոպայում ապրող կամ ճանապարհորդող հայերին՝ տարատեսակ ծառայություններ մատուցելով։ Ավելի ճիշտ՝ նրանց համար հնարավորություն ստեղծել, որպեսզի իրենք միմյանց այդ ծառայությունները մատուցեն։ Կայքը բաղկացած է 7 բաժիններից՝ բնակարանի վարձույթ, միջոցառումներ, շփումներ, քարփուլինգ, վաճառել/նվիրել, գնել/ձեռք բերել։ Այցելուները կարող են գրանցվել՝ այցելելով Poghos-Petros.com էլեկտրոնային հասցե։ Գրանցվելով կայքում՝ այցելուները կարող են տեղադրել իրենց հայտարարությունը ցանկացած երկրում։

«Կայքը ոչինչ չի կազմակերպում, այլ հնարավորություն է տալիս մարդկանց իրենց կազմակերպած միջոցառումներով կիսվել, բայց կարող են նաև այլ միջոցառումներով կիսվել, օրինակ, կարող են կիսվել Պրահայում կայանալիք Տիգրան Համասյանի համերգի մասին տեղեկատվությամբ։ «Շփումներ» բաժինն էլ հնարավորություն է տալիս այցելուներին հաղորդակցվել իրար հետ, ընկերանալ»,- պարզաբանում է Վահանը։

Կայքի լոգոն խորհրդանշում է երկու շրջված Պ տառերը, իսկ թե ինչու՝ Պողոս-Պետրոս, քանի որ այն երկու հոգու միջև շփում է ենթադրում, բացի այդ, լավ է հնչում, և ցանկանում ես իմանալ, թե ինչ կա թաքնված դրա ետևում։

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ», 

29.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930