Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովնանյան Ինտերնեյշնլը» հայցից հրաժարվեց

Նոյեմբեր 29,2018 23:00

2016թ. նոյեմբերի 1-ին «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ ներկայացուցիչ Արգամ Վարդեւանյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ներխուժումը վերացնելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Դիլիջան քաղաքի բնակիչ Արարատ Մադաթյանի: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. ապրիլի 5-ի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննություն: Ա. Մադաթյանի ներկայացուցիչ Կարեն Ղալումյանը 2017թ. հոկտեմբերի 13-ի նիստում գործը քննող դատավոր Արման Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պահանջում է վերացնել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող 640 քառակուսի մակերեսով մետր հողամաս Ա. Մադաթյանի ներխուժումը, այդ պահանջի հիմքում հայցվոր ընկերության վարձակալական իրավունքի առկայությունն է:

«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն Դիլիջանի քաղաքապետարանի հետ 2000թ. հոկտեմբերի 2-ին կնքել է այդ հողամասի վարձակալությամբ օգտագործման պայմանագիր , 2008թ. օգոստոսի 20-ին եւ 2011թ. մարտի 11-ին այդ անշարժ գույքի վարձակալությունը պետական գրանցում է ստացել: Կ. Ղալումյանը իր միջնորդության մեջ նշել է, որ այդ հողամասի նկատմամբ իրավունք ունի Ա. Մադաթյանի ղեկավարած «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվը, որ 1996թ. հունվարի 31-ին Դիլիջանի քաղաքապետի որոշման հիման վրա «Հաղարծին-1» ԱԿ-ն օգտվում է այդ հողամասի օգտագործման իրավունքից եւ այդ իրավունքը ոչ մեկի կողմից չի վիճարկվել,այդ կոոպերատիվի նախագահ Ա. Մադաթյանը շուրջ երեք տասնամյակ տնտեսավարում է նշված հողամասում: Դատավոր Արման Օհանյանը իր ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է:

2018թ. նոյեմբերի 12-ին Դիլիջան քաղաքում դատավոր Արման Օհանյանը որոշել է այդ քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ հայցվոր կողմի՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930