Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ոստիկանության բաժին են հրավիրել քաղաքի 22-ամյա մի բնակչի: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ այս տարվա սեպտեմբեր ամսին ինքը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող պահեստարանի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելով`մտել է ներս եւ գողացել զոդման էլեկտրական սարքավորում եւ 2 հատ էլեկտրական սղոց` պահեստարանի տիրոջը պատճառելով մոտավորապես 100 հազար դրամի չափով վնաս: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում գողության հոդվածով քրեական գործ կհարուցվի: Երիտասարդն ազատության մեջ է:: Ոստիկանները պարզում են, թե արդյոք նա Դիլիջան քաղաքում այլ գողություններ էլ է կատարել, թե`ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ