Լրահոս
Օրվա լրահոսը

Սանիթեք ընկերության հայտարարությունը` Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան

Նոյեմբեր 29,2018 21:01

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ» վերնագրով գրառմանը «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ դա ընկերության կամքից անկախ առաջացած միջադեպ է, որում ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:

«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական կառույց է և որևէ քաղաքական ուժի օգտին երբեք չի մասնակցել և չի մասնակցելու քաղաքական արշավների:

Ի հավելումն, «Սանիթեքը» հավաստիացնում է, որ պաստառը չի փակցվել ընկերության աշխատակցի կողմից, այլ արվել է այլ անձանց կողմից, երբ մեքենան կայանված է եղել։

Այդ դեպքի հետ կապված հարուցվել է ծառայողական քննություն ընկերության տվյալ տարածքի աշխատակիցների նկատմամբ: Այնուհանդերձ համապատասխան հրահանգ է տրվել, որ նմանատիպ բոլոր իրավիճակներում շատ արագ հեռացվեն բոլոր պաստառները կամ թռուցիկները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավին:

Հայցում ենք բոլորի ներողամտությունը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930