Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր, եւ նույնիսկ ոչ էական հարց է»

Նոյեմբեր 29,2018 20:55

«Ասել եմ եւ էլի եմ ասում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր, եւ նույնիսկ ոչ էական հարց է»,-նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՊՀ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդ անգամ կքննարկվի դեկտեմբերի վեցին։

Փաշինյանը նշեց. «Շատ ավելի կարեւոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում։ Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները որեւէ մեկի հետ, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն։ Այն վատ եւ հեղինակազուրկ վիճակը, որը մենք ժառանգել ենք այդ եւ ոչ միայն այդ կառույցում»:

Փաշինյանի բնորոշմամբ, իրենք, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չեն անուշադրության մատնել ՀՀ անվտանգության կենսական խնդիրները։ Հիշեցնենք, որ փորձագետների եւ քաղաքական գործիչների մի մասը Փաշինյանին մեղադրում են ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի նշանակությունը ստորադասելու մեջ։ «Կարեւոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առաջ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930