Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարում հրադադարի ռեժիմը չի պահպանվել այնքան, որքան հիմա». Փաշինյան

Նոյեմբեր 29,2018 20:45

«Մեզ մեղադրում են, թե բանակցային գործընթացում ինչ-որ բան ենք կասեցրել։ Բայց մենք հստակ արդյունքներ ենք արձանագրել։ Ապացույցը` սահմանին տիրող համեմատական խաղաղությունը։ Վերջին առնվազն 15 տարում հրադադարի ռեժիմը չի պահպանվել այնքան, որքան հիմա»,-նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում։ Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը եւ մենք ունենք տարբեր ընկալումներ։ Մենք պատրաստ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ Բայց ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից, քանի որ ես ԼՂ նախագահը չեմ։ Ուստի մենք կարեւորում ենք Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց»։

Փաշինյանը շեշտեց. «Նախորդ իշխանությունների կոպտագույն սխալ ենք համարում ԼՂ-ն բանակցային սեղանից հեռացնելուն մասնակցելը։ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային սեղանից` այդ թվում ՀՀ-ի մասնակցությամբ։ Դա մեր արտաքին քաղաքականության կոպտագույն սխալն էր, որի հետեւանքները մինչ օրս տեսնում ենք։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու ենք` այդ կոպտագույն սխալն ուղղելու համար»:

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, թուրքը չի յարձակվում, հանգիստ նստած դիտում է… քանզի արդէն դուք ձեզ, ներսը, վայրագօրէն բզկտում էք… ինչո՞ւ պարապ տեղը յարձակի, եւ այդպէսով նպաստէ որ միասնական դառնանք… կը սպասէ պարզապէս որ մենք մեզ փճացնենք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930