Սլովենիայի Բլեդ քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի 28-րդ առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հայաստանի միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Նա եւ Վրաստանի Գիորգի Բագատուրովը 11 հնարավորից վաստակել են 8,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով չեմպիոնի տիտղոսը շնորհվել է Մովսիսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շնորհավորում ենք։ Շնորհակալություն aravotին, միակ կայքին, որ լուսաբանեց այս առաջնությունը