Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանն Արարատ Միրզոյանին հրավիրում է հրապարակային բանավեճի. (Տեսանյութ). 168.am

Նոյեմբեր 29,2018 19:44

168.am

24news.am-ին տված հարցազրույցում՝ խոսելով նոր իշխանությունների անցկացրած վերջին համաերևանյան երթի մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե այդ տապալված երթին իրենց կարգախոսներով մասնակցում էին նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, այնինչ երթը կազմակերպողներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա ընթացքում հնչած կարգախոսների համար։

Շարունակելով՝ նա հիշեցրեց նաև ոստիկանական բաժանմունքի վրա սեռական փոքրամասնությունների հարձակման ու դրա հետևանքների մասին, և, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ասաց, որ ոստիկանության արժանապատվությունն է արհամարհված, և իրենց խնդիրը նաև այդ արժանապատվությունը վերականգնելն է։

Պատասխանելով նախկին իշխանությունների՝ կոռումպացված լինելու մասին դիտարկմանը, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մի անգամ այդ առիթով արդեն ասել է, որ քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույն մեղադրանքով ձերբակալված չէ, ավելորդ է այդ մասին խոսել, ու հիշեց, որ իր այդ ասածին արձագանքել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Օգտվելով առիթից՝ Դ. Շահնազարյանը Արարատ Միրզոյանին հրավիրեց հրապարակային բանավեճի՝ իր ընտրած ցանկացած թեմայով՝ սկսած կոռուպցիայից, ցանկացած հեռուստաալիքում, ցանկացած ձևաչափով։

Իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտնի սկանդալային արտահայտությանը, ապա Դ. Շահնազարյանն ասաց.«Նախ շատ շնորհակալ եմ Սասուն Միքայելյանին, որ բացահայտեց իրենց քաղաքական նպատակը։ Եթե դա այդպես չէր, հայտարարությունն այնքան արտառոց էր, որ Նիկոլ Փաշինյանը նույն պահին հարթակում պետք է վերջինիս ձեռքից վերցներ բարձրախոսն ու ասեր՝ «Սասուն, դու այլևս մեր թիմի անդամ չես, հենց հիմա թող, էստեղից գնա»։

Եթե վարչապետը դա չի արել և դրանից հետո հիստերիկ լայվեր է մտնում ու 5 անգամ ասում է ՝«Ես գերագույն գլխավոր հրամանատար եմ», իհարկե, Աստված չանի, որ գերագույն հրամանատարն այդ վիճակում գտնվի, սա նույնն է, ինչ Ավինյանի դեպքում, երբ առկա է կոռուպցիայի փաստ, բայց վարչապետն ասում է «Ես պիտի ուսումնասիրեմ»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930