Նորվեգացի Մագնուս Կարլսենի՝ աշխարհի թագի համար մրցամարտի դասական շախմատի վերջին տուրում շատերի համար անսպասելի ոչ-ոքիի առաջարկը հավակնորդին լիովին արդարացված էր: Aravot.am-ը գրել էր այդ մասին:
Թայ-բրեքի առաջին 25 րոպեանոց պարտիայում Կարլսենը օգտվելով Կարուանայի մեկ սխալից՝ առաջին միավորը վաստակեց: Երկրորդում հավակնորդը հաշիվը վերականգնելու նպատակով կրկին կոպիտ սխալվեց ու պատիժը չուշացավ: Դե, իսկ երրորդում ամերիկացին պարտվեց, քանի որ ճարահատյալ հարկադրված էր ոչ-ոքիի վերջնախաղում ռիսկի գնալ հաղթելու համար, ինչը նույնպես չստացվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ