ՊՆ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ՔՊ ցուցակով առաջադրված Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ շատ քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր այս օրերին խոսում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, պարզապես քաղաքական շահարկումների համար են դա անում:
«Ղարաբաղի հարցը լուծողը Նիկոլ Փաշինյանը չէ»,- ասում է Քոչարյանն ու անթույլատրելի համարում այն գործիչների հայտարարություններն ու ծայրահեղ գնահատականներն, ովքեր Արցախին վերաբերող հարցերը, արհեստականորեն, դարձրել են իրենց քարոզարշավի հիմնական նյութ:
Ըստ Քոչարյանի՝ թավշյա հեղափոխության օրերին, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, բողոքի ձայն բարձրացրած մարդիկ ոչ թե անհատների դեմ էին կռվում, ինչպես ասում են՝ մերժում «Սերժին» կամ «Ռոբին», այլ երևույթների, արատավոր քաղաքական համակարգի:
Զրույցի մանրամասներն՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյան
« թավշյա հեղափոխության օրերին, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, բողոքի ձայն բարձրացրած մարդիկ ոչ թե անհատների դեմ էին կռվում, ինչպես ասում են՝ մերժում «Սերժին» կամ «Ռոբին», այլ երևույթների, արատավոր քաղաքական համակարգի: »
…………………………………………..
այո, բայց ձեր մօտ, Հայաստանում ե՛ւ Արցախում, ինչպէս նաեւ հայաստանցիներու Սփիւռքի մէջ ընդհանրապէս, այդպիսի նրբութիւններ գոյութիւն չունին
հետեւաբար այդպիսի հայեր ալ սխալ հասկցուեցան, ձեր այդտեղի քաղաքական գործիչնեն ալ սխալ հասկցան, այդ կեցուածքը
պապամ, sorry, միայն սիրտս պարպելու համար ըսեմ, աւելի ծանր մի առնէք՝ մենք մարդ չէ՛ք ըլլար, ակաս… ուֆ… ça fait du bien…