«Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին», ասում է Կարեն Օհանջանյանը
Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբևիցե չեմ մտածել, որ Հայաստանի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի հանդեպ ցուցաբերել այնպիսի կատաղություն, որը տեղի է ունենում այսօր: Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե իրեն թույլ չի տվել արցախյան ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ դրսևորել նման անհիմն հրապարակային գործողություններ: Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին:
Մեր թշնամի երկրի ղեկավարը նույնիսկ նման բան իրեն թույլ չի տալիս: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն է ընտրել մեր Նախագահին, և պետական իշխանության մարմինները մրցակցային մակարդակի վրա են գտնվում: Ես ներկայացնում եմ Արցախի ժողովրդի մի մեծ մասի կարծիքը, ովքեր վրդովված են Ձեր պահվածքով և պահանջում են Ձեզանից իմանալ Ձեր տեղը և որտեղ են ավարտվում Ձեր լիազորությունները:
Դուք պարտավոր եք հրապարակայնորեն մեր ժողովրդից ներողություն խնդրել հասցրած վիրավորանքների և ազգային անվտանգության մակարդակի իջեցման համար: Հանդիսանալով թավշյա հեղափոխությունը Արցախում քարոզող ամենաակտիվ անձանցից մեկը՝ այս մի քանի օրերի ընթացքում, տարված լինելով նախընտրական քարոզչությամբ, դուք այնպես արեցիք, որ ինձ նմանները սկսեցին երես թեքել Ձեզանից և սիրո հեղափոխության գաղափարներից: Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության գաղափարախոսության փոխարեն հնչում է միայն ատելություն այն բոլորի հանդեպ, ովքեր ինչ-որ հարցում Ձեզ հետ համաձայն չեն:
Եղեք հանդուրժող և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն:
Ինչ վերաբերվում է Արցախի ճակատագրին, իմացեք, որ մենք ինքներս ենք որոշելու ինչպես ապրել, ում ընտրել և պաշտել: Եվ Աստված չարասցե, որ ինչ-որ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ ինչպես ապրել:
Շարունակում եմ մնալ ապրիլյան թավշյա հեղափոխության կողմնակից»:
Ըստ նոր Սահմանադրության, նախագահին ընտրել է ոչ թե ժողովուրդը, այլ Ազգային Ժողովի դեպուտատների մի մասը՝ 2017 թ․ հուլիսի 19-ին։ Փնտրեք ինտերնետում լուրերն այդ մասին և կգտնեք։
պահ, դա ի՞նչ կարեւոր… Փաշինյանը իր հաւանութիւնը տուած է, վաւերացուցած է անոր այդ նշանակումը, հետեւաբար՝ ժողովուրդն է ընտրել, խնդիր չկայ.. լեգիտիմ է…
լոխ լաւ ա…
Տեսնում ենք որ շատ բարձր եք գնահատում Ձեր երկրի պաշտոնական լեզուն որը ինչքանով որ տեղյակ եմ հայերենն է: Խնդրում եմ հայտարարեք վերջ ի վերջո ինչ եք ուզում լինել, անկախ պետություն թե ՀՀ-ի մաս: Մեր մոտ մարդիկ կան որ ասում են որ պետք է Արցախը միացնել ՀՀ-ին: Եվ այսպես, Արցախը ուզում է միանալ ՀՀ-ին թե ոչ: Ես կնախընտրեյի որ դուք առանձին պետություն մնաք: Մենք ձեզ ամեն հարցում կաջակցենք և կօգնենք բայց դուք ձեր պետությունը
Յարգելի Տիգրան, բարեհաճիր մինչեւ ծայր տանիլ ու արտայայտել կարծիքդ – որուն անշուշտ լիովին իրաւունքը ունիս, եւ արդէն շատեր ալ այդպէս են մտածում, Հայաստանում, բայց չեն ուզում հանրային կերպով յայտնել – ՝ Արցախը թող մնայ իր հալին, եւ Հայաստանն ալ իր ուզած ճանապարհով թող երթայ, առանց անով «կաշկանդուելու»: Այս տրամաբանութեան մէջ կը մտնէ նոյնիսկ Արցախի կորուստը, եթէ այդ է լինելու գինը Հայաստանի «փրկութեան»:
Իսկ որ մարդը հայերէն չէ գրած, այսինքն, հայաստանցիներու մօտ ընդհանրապէս շատ բացառիկ մակարդա՞կ ունի, հայերէն լեզուն…: Իսկ դասական Սփիւռքի մէջ, մէկ բառ հայերէն չգիտցող հայեր կան, որոնք շատ աւելի գիտեն իմաստն ու յարգը Հայաստանին եւ Արցախին, քան թէ այդտեղի կարգ մը բնիկները:
Ջանանք նիւթը պահել բովանդակալից մակարդակի վրայ, հանդարտօրէն խօսելով՝ եօթը ամիսներէ ի վեր, տակաւին բնաւ յստակ չէ թէ ի՞նչ է նոր վարչակարգի ծրագիրը, Արցախի ազգային հիմնախնդրի կապակցութեամբ: Յստակ չէ իսկ եթէ ունի, ծրագիր: Գոնէ այս հանգրուանին, աւելի լաւ կ’ընէք այս ուղղութեամբ մտածել, քանի որ տակաւին, Ձեր ըսածին պէս, Արցախի ճակատագիրը չէ անջատուած Հայաստանի ճակատագրէն, եւ հետեւաբար հայաստանցիներու երեխաներն է որ նաեւ պիտի կռուին, եթէ պատերազմը լայնածաւալ կերպով բռնկի նորէն, եւ այդ ալ՝ որպէս ուղղակի հետեւանք այս ամբողջ ներքին իրարանցումին: