Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում տեղի ունեցած սրընթաց զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը». ՄԻԵԴ փորձագետ

Նոյեմբեր 29,2018 17:45

Ատելության խոսքի դեմ պայքարի առաջարկներ

«Քաղաքական և հասարակական գործիչները պետք է իմանան, որ ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ կոշտ քննադատության կարող են արժանանալ, և պետք է հանդուրժող լինեն», – այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հղված իր առաջարկների փաթեթում նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ավագ իրավաբան Վասիլի Լուկաշևիչը:

Հիշեցնենք, Երևանում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած՝ «Խոսքի ազատությունը. որտե՞ղ են սահմանները» սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև Վասիլի Լուկաշևիչը։ Թեման ատելության խոսքն էր, և ամփոփելով այդ քննարկումները՝ եվրոպացի մասնագետը մշակել է իր առաջարկները։

Ինչպե՞ս Հայաստանում պայքարել ատելության խոսքի դեմ։ Ըստ Վասիլի Լուկաշևիչի՝ ատելության խոսքը մեծ խոչընդոտ է ազատ ու ժողովրդավար պետության զարգացման համար: Միևնույն ժամանակ, ատելության խոսքը պետք է տարբերակել ազատ, էմոցիոնալ, երբեմն սադրիչ արտահայտչաձևերից։ Ազատ խոսքի ու ատելության խոսքի սահմանը բնավ էլ հստակ ու բացարձակ չէ, բայց անհրաժեշտ է հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, քաղաքացիական կրթության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով հասնել չափորոշիչների մշակման։ Ըստ փորձագետի՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատելության խոսքի պայքարին ներգրավել սոցիալական բանավեճի մասնակիցներին՝ լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ, «ինտերնետ անձինք»:

Վասիլի Լուկաշևիչի դիտարկումներով՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական արագընթաց փոփոխություններն ու զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Հետևաբար՝ մասնագետը խորհուրդ է տալիս հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ իշխանություններին ծանոթանալ ազատ խոսքի եվրոպական չափանիշներին եւ ատելության խոսքի դեմ պայքարի մոտեցումներին։ Նա հղում է կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի հանձնարարականներին[1],  խրախուսելի է համարում դրանց տարածումը իշխանությունների ու հասարակության շրջանում, ինչպես նաև՝ ատելության խոսքին հակազդելու նպատակով 2016 թ. ստեղծված վարքականոնի փորձը[2], որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի է սոցիալական հարթակներում (Facebook, Twitter, YouTube, Microsoft եւ Instagram)։

«…Լրատվամիջոցները պետք է ստեղծեն ատելության խոսքի դեմ պայքարի չափանիշներ, ընդհանուր վարքականոն եւ անհատական ռազմավարություն՝ ատելությամբ լի բովանդակության դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է գնալ ինքնակարգավորման՝ հանուն ժողովրդավարական արժեքների»,- նշում է ՄԻԵԴ փորձագետը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

[1] https://www.coe.int/en/web/freedom-expression/committee-of-ministers-adopted-texts/-/asset_publisher/aDXmrol0vvsU/content/recommendation-no-r-97-20-of-the-committee-of-ministers-to-member-states-on-hate-speech-?_101_INSTANCE_aDXmrol0vvsU_viewMode=view/

https://www.coe.int/en/web/european-commission-against-racism-and-intolerance/recommendation-no.15

[2]https://ec.europa.eu/information_society/newsroom/image/document/2016-50/factsheet-code-conduct-8_40573.pdf

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930