Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

25 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացող չի լինելու. կառավարությունն է որոշել

Նոյեմբեր 29,2018 17:23
npast

2019-ի հունվարի 1-ից  կբարձրացվի որոշ խոցելի խմբերի համար նպաստների չափը:  Այսօր այսպիսի որոշում կայացրեց կառավարությունը:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Այսպես՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար (18 000 դրամ) եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը (24000 դրամ), ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25 500 դրամ։

Ըստ կառավարության պատասխանատուների՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն 25 500 դրամի չափով:

Ներկայումս ծերության նպաստի նվազագույն չափը 16 000 դրամ է, հաշմանդամության նպաստի չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի եւ հաշմանդամ երեխայի համար՝ 21 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 000 դրամ:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 16000 դրամ է։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930