Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ անվտանգությունը շատ բարձր մակարդակում է». ԱԱԽ քարտուղար

Նոյեմբեր 29,2018 17:03

«ՀՀ անվտանգությունը շատ բարձր մակարդակում է: Դրա համար կան հիմնավոր պատճառներ»,-«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, պատճառներից առաջինը մեկը երկրի վարչապետի հանդեպ հանրության բացարձակ վստահությունն է. «Նրա մեկ կոչով մեկ ժամում ողջ Բաղրամյան պողոտան լցվում է քաղաքացիներով: Երկրի պաշտպանության համար էլ ողջ ազգը ոտքի կկանգնի, ու սա շատ կարեւոր է մեր երկրի անվտանգության համար»:

Մյուս պատճառը, ըստ Արմեն Գրիգորյանի, ՊՆ-ի, Ոստիկանության եւ ԱԱԾ-ի հանդեպ հանրության բարձր վստահությունն է. «Սա կարեւոր երաշխիք է, որպեսզի մեր անվտանգությունը լինի բարձր մակարդակի վրա: Սա թույլ է տալիս մեր անվտանգությունն ամեն օր բարելավել»:

Արմեն Գրիգորյանի բնորոշմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի նախատեսելիք տնտեսական հեղափոխությունը թույլ է տալու ունենալ ավելի անվտանգ երկիր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930