Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած զինվորը մահացել է: Այս մասին այսօր նախընտրական հավաքում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիները նրան խնդրել էին տեղեկություններ հայտնել, նաեւ առաջարկել էին որոնողական խմբեր կազմել, բայց որոշ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց. «Վատ լուր ունեմ ասելու: Նրան մահացած են գտել: Ցավակցում եմ նրա ընկերներին եւ հարազատներին»: Ապա նրա կոչով քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին մահացած զինվորի հիշատակը: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ զինվորը՝ Մ. Հ.-ն, նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում մնացել էր ձնահյուսի տակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ