Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը հիմք ընդունելով՝ Վերաքննիչ նոր բողոք կներկայացնենք». Ալումյան

Նոյեմբեր 29,2018 16:34

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողներին ասաց, որ նոր բողոքի համար հիմք են ընդունելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը: Բողոքը կլինի ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով քրեական գործ է հարուցվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930