Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության աշխատակիցներին»

Նոյեմբեր 29,2018 16:25

«Չեմ հասկանում ԼՂ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը: Այդ ինչո՞ւ են մեկնաբանություններ անում եւ փորձում խառնվել եւ ներկայություն ունենալ ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,-նախընտրական  հավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց՝ նշյալի առնչությամբ իր մոտ հարցեր են առաջացել, որոնք կքննարկի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Իսկ մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության աշխատակիցներին եւ նրանց ուղարկել իրենց աշխատանքով զբաղվելու: Չհասկացա՞… ԼՂ նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանությո՞ւն է տալիս, այ քեզ բա՜ն… բա պատկերացնո՞ւմ եք՝ իմ խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Հասկանո՞ւմ եք դրա հետեւանքը եւ արդյունքը»:

Ապա Փաշինյանը դիմեց Արցախի պաշտոնյաներիին. «Սթափվե՜ք հարգելիներս, եւ զբաղվեք ձեր աշխատանքով: Այն, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ անպայման կքննարկեմ, բայց ընտրություններից հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930