Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար գլխավոր դատախազը որոշել է գալ, սա հարգանքի նշան է». Ռուբեն Սահակյան

Նոյեմբեր 29,2018 16:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի դիտարկմամբ, ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությունը Քոչարյանի բողոքի քննությանը երկու պատճառ կարող է ունենալ:

«Առաջին՝ հանրապետության 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար գլխավոր դատախազը որոշել է գալ, սա հարգանքի նշան է, եւ երկրորդ տարբերակ՝ գուցեեւ փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Սահակյանը: Անդրադառնալով գլխավոր դատախազի՝ երեկ հայտնած տեսակետին, թե Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքը բացարձակապես համաձայն չէ դատախազի հետ, իսկ թե ինչու, կասի նիստերի դահլիճում:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Քոչարյանն էլ, նախկին այլ պաշտոնյաների նման, իր ունեցվածքից նվիրաբերի պետությանը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ինձ թույլ չեմ տա նման հարցով դիմել մի մարդու, որին մեղավոր չեմ ճանաչում»:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը : Պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ ունի ներկայացնելու:

Հիշեցնենք նաեւ, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930