Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Նոյեմբեր 29,2018 16:06

Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան:

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կադանս» անսամբլը, «Հովեր» երգչախումբը,  Ջիվան Գասպարյան կրտսերը, Յան Օսինը, Իրինա Բոգուշեվսկայան, Ադամ Բարրոնը, Միքայել Սուչյանը և Ռուսաստանի կոմպոզիտորների միության «Преображение» մանկական երգչախումբը:

Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը շատ կարևոր ուղերձներ էր պարունակում: «Չնայած խոսքը գնում էր երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է: Միջոցառումն ուներ նաև շատ կարևոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Եվ նաև մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների այլ նաև պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած ահռելի աշխատանքի համար: Միջոցառման նպատակն էր երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց ու պետություններին, ովքեր  Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն և օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին:

Միջոցառման կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու «Ազնավուր» հիմնադրամը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930