ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներն իրականում ծառայել են Երեւանում։ Այս մասին այսօր նախընտրական հավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց. «Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների վերաբերյալ, եւ հիմա պաշտոնապես ասում եմ, որ նրա որդիները ծառայել են Երեւանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում։ Նրանք ծառայել են ՊՆ վարչական մասում, մեկը ձեւակերպված է եղել որպես վարորդ։ Պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել` գնացել է»:
Փաշինյանը շարունակեց. «Ես որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Ու եթե որեւէ մեկն իմ այս ասածը կասկածի տակ կդնի, փաստերով կապացուցեմ։ Այդ փաստաթուղթը հեռախոսիս մեջ է»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ
Լեւոն Քոչարյանը՝ իր ծառայության վերաբերյալ`
https://www.aravot.am/2018/11/29/996146/