Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ընդլայնվում է  տեղական հումքի վերամշակումը

Նոյեմբեր 29,2018 14:57

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել  նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։

«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու  համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որը օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար և ավելացվել են դազգահները։

«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը   թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, և այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները»,-իր խոսքում նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930