Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա խրամատ է, որի դիմաց կանգնած է մի ուժ եւ նրա արբանյակները, որոնք պայքարում են մեր պետականության դեմ, Արցախի դեմ». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 29,2018 14:20

Aravot.am-ը ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանին հարցրեց՝ դեկտեմբերի 9-ի հետ կապված տարբեր կանխատեսումներ են հնչում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը պետք է լինի ՀՀԿ-ի քաղաքական մահվան օրը, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այդ օրը անցյալի մնացորդների հուղարկավորության օրն է լինելու, դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք այդ օրվա հետ կապված: Պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Գործող վարչախումբը բացարձակապես չունի որեւէ  քաղաքական բովանդակություն, ուստի նրան ոչինչ չի մնում անել, քան ողջ քարոզարշավն անցկացնել ընդդեմ ՀՀԿ-ի: Եվ այդպես էլ շարունակվում է: Որ օրը որ նա քչացրեց կամ դադարեցրեց իր այդ սեւ PR-ը, նշանակում է նա արդեն հասկացել է, որ մեծամասնություն վերցնելու չափազանց մեծ խնդիր ունի: Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ խրամատի մի կողմում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մյուս կողմում, այսպես կոչված, հեղափոխականները: Ես դա հեղափոխություն չեմ համարել, եւ այն, ինչ սկսվել է ապրիլին, ես առաջին օրվանից դրան դեմ եմ եղել, որովհետեւ ինձ համար պարզ էր, որ դա արվում է առաջին հերթին Արցախի դեմ»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ Ձեր՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հետ կապված քննադատությունների մի մասին արդեն արձագանքել եք, բայց դրա հետ կապված շարունակում են հարցադրումներ անել ե՛ւ սոցցանցերում, ե՛ւ մամուլում, օրինակ, ձեզ հարցնում են՝ դուք ձեր թիմում որոշե՞լ եք՝ հիմա Ռուսաստանը Հայաստանի բարեկա՞մն է, թե՞ թշնամին է, եւ ինչպես՞ եք դուք Բաբուխանյանի ու Գեղամյանի հետ նույն ցուցակում: Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես ասացի, որ խրամատ է: Խրամատ է, որի դիմաց կանգնած է մի ուժ եւ նրա արբանյակները, որոնք պայքարում են մեր պետականության դեմ, Արցախի դեմ, որոնք այնտեղից որոշել են պաքարել նաեւ այն ամեն ինչի դեմ, ինչը այս 30 տարում, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակումից հետո ստեղծվել է: Նրանց հետագա ծրագիրը գիտե՞ք որն է լինելու, իրենք ի՞նչ էին ասում ամենասկզբից՝ մահ ՀՀԿ-ին, մեզ խանգարում է ՀՀԿ-ն, հետո՝ մեզ  խանգարում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հիմա ասում են՝ մեզ խանգարում է ՀԱՊԿ-ը, հետո ասեցին՝ մեզ խանգարում է խորհրդարանը, հաջորդը պիտի ասեն՝ հեղափոխությանը խանգարում է Սահմանադրությունը, խանգարում է Արցախը…. Դրա համար խրամատում գաղափարախոսությունից չեն վիճում, դա ընդհանրապես չեն քննարկում: Փաստ է, որ ՀՀԿ-ն, ըստ էության, միակ ընդդիմությունն է առայժմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930