«Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին». ՀՀԿ-ի այս կարգախոսը հեգնելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ էր արել՝ «եթե մտահոգ ես, սառը ցնցուղ ընդունիր»: Մեզ հետ զրույցում ՀՀԿ թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց. «Ես չէի ուզենա նույն ոճով պատասխանել Փաշինյանին, որովհետեւ այնուամենայնիվ մենք խոսում ենք մեր երկրի վարչապետի մասին: Ես պատրաստ չեմ վարչապետին ամեն ինչ ասել… Սիրտ հովանալու բան չկա, քաղաքականությունը սուրճի շուրջ վարվող խոհանոցային զրույց չի, որ սիրտներս հովանալու համար բաներ ասենք: Մենք պետք է լրջանանք: Ես մեր իշխանություններին ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում՝ լրջանալու ժամանակն արդեն անցնում է, մենք պետք է շատ լուրջ մտածենք դրա մասին եւ այդ սառը ցնցուղը բոլորիս է պետք»:
Իսկ ՔՊ թեկնածու, հրամանատար Սասուն Միքայելյանի աղմկահարույց խոսքերն այն մասին, որ ապրիլյան հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան պատերազմի հաղթանակը, Արտակ Զաքարյանին հիշեցրել էր Հախվերդյանի խոսքը. «Ոնց որ կասեր Ռուբեն Հախվերդյանը՝ տարօրինակ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ