Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը գերմարդկային ճիգեր է գործադրում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2018 12:45

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանն է։ Նա անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ընդառաջ նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել, թե քաղաքական որ ուժերը կարող են հակակշիռ ստեղծել խորհրդարանում։ Ըստ երգչուհու՝ «Սասնա ծռերը» կարող էր առավել արդյունավետ քարոզարշավ անցկացնել։ Նրա համոզմամբ՝ վերջինս եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազնիվ են եւ կարող են խորհրդարանում արժանի հակակշիռ լինել իշխանությանը։ Տիկին Պիպոյանը խոսել է նաեւ Երեւանի ավագանու կազմում իր ծավալած գործունեության մասին։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում քննարկվելու է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն, եւ ինքը էական մասնակցություն է ունենալու դրանում։

– Տիկին Պիպոյան, հետեւո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին։ Ինչպիսի՞ն են Ձեր նախնական տպավորությունները։ Ո՞ր ուժերին է հաջողվում երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ, եւ ո՞ր ուժերն են, որոնց քարոզչությունն այնքան էլ արդյունավետ չէ։

– Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթերը, թվում է, զայրացնում են շատերին, թվում է, թե դրանք ավելորդ են, բայց ես կարծում եմ, որ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը փոխելու համար։ Նա արդեն գերմարդկային ճիգեր է գործադրում, ուզում է ավարտին հասցնել սկսածը։ Իսկ ինչ վերաբերում է մյուս ուժերին, կարծում եմ, նորմալ քարոզչական պրոցեսի մեջ են։ Բայց, օրինակ, «Սասնա ծռերը» կարծես թե չի կարողանում ազդեցիկ լինել իր քարոզարշավի շրջանակում, այնինչ կարող էր ավելին անել։ Մնացած ուժերի մասին ի՞նչ ասեմ, օրինակ՝ հանրապետականների մասին չեմ էլ ուզում խոսել։

– «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը, եթե անգամ հայտնվի խորհրդարանում, ընդդիմություն լինել չի կարող. «ՀՀԿ-ն կլինի ներկա իշխանությունների «բոքսի տանձիկը», որ վրան ձեռքները բացեն»,- ասել է նա։ Դուք ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։

– Ինչ խոսք, Մարուքյանը սրամիտ է (ծիծաղում է)։ Կարծում եմ, որ «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը» այն ուժերն են, որոնք ազնիվ են, թեպետ տարբերվող հայացքներ ունեն։ Նրանց բանավեճի արդյունքում ճմարտություն կծնվի, կարծում եմ՝ այդ ուժերը երկրի համար կարեւորագույն, սկզբունքային հարցերում համակարծիք կլինեն, միեւնույն ուղղությամբ կնայեն, կապահովվի առողջ մթնոլորտ;

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930