Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ-ները կնվազեցնեն տուգանային միավորների համակարգով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2018 12:27
vtar

ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել։ Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, ինչպես նաեւ 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները։

Դրանք են՝ 126-րդ հոդվածի 6-րդ մաս. եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, եւ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։ Իսկ 126-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով այն դեպքում, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ։

128-րդ հոդվածի 1-ին մասով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման։ Քանի որ ըստ ոստիկանության՝ վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթեւանա քաղաքացիների սոցիալական բեռը։

Այսպես, ըստ ոստիկանության՝ մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքներն առանձին դեպքերում ավելի մեծ են, քան քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի նվազագույն չափը՝ 30 հազար դրամը։ Հաշվի առնելով սա՝ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում վերանայել վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների սահմանազատման չափանիշները եւ որպես հիմնական չափանիշ ընդունել այն, որ ֆիզիկական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման համար նախատեսվող տուգանքի չափը չպետք է ավելի մեծ լինի, քան քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930