Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենց իշխանություն է փոխվում, բոլորը սկսում են մտավորականներին հարվածել. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2018 12:35

Կառավարությունն այս տարի դադարեցրեց թերթերի, ամսագրերի բաժանորդագրությունը պետական գերատեսչություններում՝ դրանով լուրջ հարված հասցնելով տպագիր եւ գրական մամուլին։

Արձակագիր Սուսաննա Հարությունյանի կարծիքով, վատն այն է, որ հենց իշխանություն է փոխվում կամ նախարար, առաջինը սկսում են մտավորականներին հարվածել. «Է՛լ ակադեմիան են ուզում փակել, էլ թերթեր են փակում, այն դեպքում, երբ ծախսային առումով դրանք մեծ բեռ չեն պետության վրա, եւ լավ կլիներ, որ եկողը մեր գլխի վրա դալլաքություն չսովորեր։ Ցավոք սրտի, առայսօր մտավորականությունը պետք է միայն քաղաքական լոզունգներում, միայն ինտելեկտուալ հայրենիք կառուցելու համար՝ այդ ինտելեկտուալին կա՛մ զրկելով գումարից, կա՛մ, ինչպես ասում են՝ թուլափայ գցելով»։

Ինչ վերաբերում է մանկական մամուլին, ապա այն նաեւ կրթական-դաստիարակչական դեր պիտի ունենա, պիտի լինի ուսումնական պրոցեսի մաս. «Եթե ես լինեի ֆինանսավորողը, առաջինը կստուգեի խմբագիրների կրթական ցենզը, որովհետեւ խոսակցություններ են պտտվում, որ անգամ 10-ամյա կրթությամբ խմբագիրներ, աշխատողներ կան մանկական մամուլի խմբագրություններում, չէ՞ որ դա մանկավարժություն է, չէ՞ որ դպրոցում չկան անգրագետ ուսուցիչներ։ Էլ չասած, որ այդ խմբագրություններն իրենց գործունեությունը պետք է համաձայնեցնեն նախարարության կամ կրթական պլանների հետ։ Մի մանկական թերթ էր ձեռքս ընկել, որտեղ ուղղակի խաչբառեր էին տպված, օրինակ՝ նախարարությունն ինչո՞ւ պիտի խաչբառեր ֆինանսավորի։ Մյուս կողմից էլ ունենք «Աղբյուրը», որի խմբագիրը գիտնական մարդ է, բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժ, կամ «Կանչը»՝ ինչքան մտավորականներ են դաստիարակվել այդ թերթում, եւ ափսոս է, որ դրանք փակվեն։ Այսինքն՝ պետք է մի քիչ ընտրովի վերաբերմունք ցուցաբերվի։ Եվ, առհասարակ, ճիշտ կլիներ, որ, ինչպես դպրոցի տնօրեններն են անցնում որոշակի ընտրություն, այնպես էլ մանկական մամուլի խմբագիրները պետք է համապատասխանեն որոշակի պայմանների, անկախ այն բանից՝ ստանո՞ւմ են նախարարությունից ֆինանսավորում; թե՞ ոչ։ Ուզում էի օգտագործել «լիցենզիա ստանալ» արտահայտությունը, բայց չգիտեմ՝ էս դեպքում որքանով է ճիշտ։ Համենայնդեպս, նման մի բան պետք է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930