Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ուժերը կհայտնվեն ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 29,2018 11:55

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարբեր կանխատեսումներ են կատարվում, թե որ ուժերը կանցնեն, որքան ձայն կհավաքեն եւ այլն։ Թեմայի շուրջ զրուցել ենք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ։

 

– Պարոն Ադիբեկյան, առաջիկա ընտրությունների նախաշեմին սոցիոլոգիական հարցում անելու պատվեր ստացե՞լ եք։

– Բանակցություններ են գնում, դեռ չեմ կարող ասել, բայց կոնկրետ պատվերի մասին խոսք չկա։ Խոսում  ենք, ֆինանսական  խնդիրներ կան։ Շատ հնարավոր է, որ լինի, հավանական է։

– Վերջին  շրջանում սոցհարցումների, դրանց արդյունքների վերաբերյալ վերլուծություններում Ձեզ քիչ ենք նկատում։ Ի՞նչն է պատճառը, հնարավո՞ր է՝ Ձեզ չեն վստահում։

– Չէ, ուղղակի մասնակիցների մշակույթը բավականին ցածր է: Իրենք չեն հասկանում ինչ է նշանակում կազմակերպել սոցիոլոգիական հարցումներ՝ քարոզարշավը գրագետ անցկացնելու համար։ Դրա համար, որ ասես՝ 2 տոկոս են հավաքելու կամ մի տոկոս, դրանից ի՞նչ է փոխվում։ 11 կուսակցություն են ստեղծել, բայց չգիտես, դրանցից չորսն ու հինգը կարող են մտնել խորհրդարան, մյուսները երկրորդական  դեր  ունեն։ Պարտադիր չի հարցում անենք։ Նայում ենք կուսակցության հնարավորությունները, փորձը, ֆինանսական կարգավիճակը, կադրային հեղինակությունը, վերլուծություն ենք անում, հասկանում՝ ով հնարավորություն ունի անցնել Ազգային ժողով։   Հարցումները   պարտադիր չեն։ Դա ընտրողների հետ աշխատելու համար է:

– Իսկ   Ձեր  կարծիքով՝  այդ տասնմեկ ուժերից որո՞նք հնարավորություն ունեն ապագա խորհրդարանում հայտնվելու:

– Երեւի «Իմ քայլը», Հանրապետականը, ԲՀԿ-ն, ռեսուրսային կուսակցությունները, նրանց կարող է միանալ ՕԵԿ-ը, որը մի քիչ ավելի փոքրածավալ է, բայց կազմակերպչական առումով հզոր է, հեռուստակայան ունեն եւ այլն։ Մնացածները ոչինչ չունեն, բացի հավակնությունից։

Հայարփի  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930