Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստի օրերին ոստիկանության ռեսուրսներն այլեւս անտեղի չեն վատնվում

Նոյեմբեր 29,2018 14:30

Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից սկսած` ամեն հինգշաբթի` կառավարության նիստի օրերին, չհաշված կառավարության շենքը պահպանող ոստիկանները, ոստիկանական մեծ ուժեր` մահակներով ոստիկաններ եւ անգամ ծանր տեխնիկա էին կենտրոնացվում կառավարության շենքի հետնամասում, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին հրահանգի: Նրանք հիմնականում տեղակայվում էին Բուզանդի փողոցի մայթին, Գարեգին Նժդեհի արձանի մոտակա տարածքում, եւ անկախ այն բանից՝ այդ օրը կառավարության շենքի առաջ մարդաշատ էր, թե ոչ, ցուցարարներ կային կամ փոքրաթիվ էին, ոստիկանությունը պարտաճանաչ հերթապահում էր` անտեղի վատնելով ռեսուրսները:

Նոր կառավարության օրոք գրեթե ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ է, հսկող ոստիկաններ նույնպես կան, սակայն հետնամասում հերթապահող ոստիկանական ուժեր չկան: Առավելագույնն այնտեղ մի «պատրուլ» է հերթապահում:

Լուսանկարը` Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ» , 

28.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930