Վաղը՝ նոյեմբերի 29-ին,ժամը 14:00-ին Aravot.am-ի ֆեյսբուքյան էջում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Մեջլումյանը եւ «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը:
Հաղորդման ընթացքում կքննարկենք այս երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածը: Կխոսենք այն մասին, թե Ազգային ժողով անցնելու դեպքում «Լուսավոր Հայաստանն» ու «Մենք» դաշինքն ինչպիսի մեխանիզմներով են իրականացնելու ժողովրդին տված նախընտրական խոստումները:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: