Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծղոտից վառելանյութի արտադրություն հիմնողները էժան վարկ կստանան». Փաշինյան

Նոյեմբեր 28,2018 21:00

2019թ.-ից վարկային շահավետ միջոցներ կտրամադրվեն ՀՀ բոլոր մարզերի այն բնակիչների համար, որոնք ցանկություն կհայտնեն սկսել ծղոտից ստացվող խտացված վառելանյութի արտադրություն: Այս մասին այսօր Սյունիքի մարզում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ծղոտից ստացվող վառելանյութը շատ ավելի կալորիական է, քան փայտը: Խոսել եմ ՀՀ կենտրոնական բանկի հետ. շատ էժան վարկեր կտրամադրենք: Կոչ եմ անում մտածել այդ ուղղությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նշյալ վառելիքի մեկ խ/մ-ն վաճառվում է 70 000 դրամով. «Դա համարժեք  է մոտ չորս խ/մ փայտին: Նրանք, ովքեր այսօր վառելափայտի վաճառքով են զբաղված եւ այդ գործն են սիրում, կարող են շարունակել իրենց գործն անել, բայց առանց անտառներին վնասելու: Մենք նրանց կֆինանսավորենք: Կարծում եմ՝ շատ ձեռնտու առաջարկ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930