Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե»

Նոյեմբեր 28,2018 19:44

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար կա, խոստացել է այդ գումարը վերադարձնել պետական բյուջեին: Այս մասին այսօր Սյունիքի մարզում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ գումարի վրա կալանք է դրված: «Ինձ ասել են, որ վերջերս նա ասել է, որ պատրաստ է 30 միլիոն դոլարն ամբողջությամբ վերադարձել պետական բյուջեին»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սարգսյանից հրապարակավ պահանջել էր այդ գումարը վերադարձնել պետբյուջե, իսկ Ալեքսանդր Սարգսյանն էլ հայտարարել էր, որ այդ գումարներն ինքն անօրինական ճանապարհով չի ձեռք բերել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930