Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր քարոզարշավը շարունակում էր Լոռվա մարզում: Առավոտյան կուսակցության առաջնորդ քաղաքագետ Լևոն Շիրինյանը թիմակիցների հետ միասին հանդիպում ունեցավ Սպիտակի բնակչության հետ: Կարճատև հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց գաղափարախոսությունն ու քաղաքական նպատակները, պատասխանեց քաղաքացիների հարցերին, իսկ հետո՝ նրանց ուղեկցությամբ քայլերթով շարժվեցին դեպի «Սպիտակի հուշահամալիր»: Այստեղ նրանք ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հուշարձանին:
Ի դեպ, այստեղ նրանց քայլարշավին միացավ Սպիտակի բնակչուհիներից մեկը, ով ուրախությամբ պատմում էր, թե ինչպես է անցած տարի իր ընտանիքի կյանքի որակը փոխվել՝ Մարիամ Մանուկյանի հետ հանդիպումից հետո:
Լևոն Շիրինյանի կուսակիցը աջակցել էր Լիզա Կարապետյանի ընտանիքին, որպեսզի անավարտ շինությունն արագ կարգի բերվեր, կնոջ խոսքով՝ շուտով ընտանիքով բնակարանամուտը կտոնեն:
Ասում է՝ գովազդային պաստառներից է իմացել Մարիամ Մանուկյանի առաջադրվելու մասին և հուսով է այս ուժը ընտրություններին հաղթանակ կտանի, իր բախտակից ընտանիքներին էլ կօգնի դուրս գալ սոցիալական ծանր վիճակից:
Քաղաքական ուժի հաջորդ կանգառը Վանաձորն էր, այստեղ նրանց դիմավորեցին հարյուրից ավելի համակիրներ: Բնակչության հետ հանդիպումն անցավ հարց ու պատասխանով, քաղաքական ուժի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրին իրենց ծրագրի հիմնադրույթները: Իսկ վերջին հանդիպումը նախատեսված էր Ստեփանավանում, այստեղ բնակչության հետ հանդիպումը կայացավ դահլիճային պայմաններում:
Երևանից ժամանած հյուրերը պատասխանեցին քաղաքական, սոցիալական և ձեռնարկատիրական ոլորտներին առնչվող բնակչության հարցերին:
Նշենք, որ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը վաղը կուղևորվի դեպի Շիրակի մարզ: Հանդիպումներ նախատեսված են 10:30-ին Լանջիկ համայնքում, 11:30-ին Սառնաղբյուրում, 12:20-ին Մարալիկում, 13:00 –ին Գյումրիում նախատեսված է դահլիճային հանդիպում, Ախուրյան համայնքում նրանք կլինեն 14:00-ին: Հաջորդ օրը կուսակցության առաջնորդն ու համամասնական ցուցակի առաջատար թեկնածուները կլինեն Ջավախքում:
Նինոծմինդայի մշակութային պալատում նրանք կմասնակցեն մշակութային մեծ միջոցառմանը և հանդիպում կունենան այնտեղի ընտրազանգվածի հետ, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն և պետք է մասնակցեն ՀՀ ԱԺ համապետական ընտրություններին:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն