Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

Նոյեմբեր 28,2018 18:33

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր չքննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը: Դատարանն այսօր միայն որոշում հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության ՝ նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ` մերժելով միջնորդությունը: Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց մինչեւ վաղը:

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց՝ դատարանի որոշումը բավականին երկար է, այսօր կծանոթանան, վաղը մանրամասն կմեկնաբանեն: Ի դեպ, բողոքի քննությանն այսօր կրկին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում էր:

Հայկ Ալումյանի խոսքով, դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծվել, հետեւաբար ցանկացած որոշում չի կարող համարվել օրինական:

Նա նաեւ դժվարացավ ասել, թե արդյոք վաղը պարզ կլինի Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որովհետեւ իրենք բավականին շատ միջնորդություններ ունեն ներկայացնելու, դրանցից մեկը վերաբերելու է վարույթը կասեցնելուն եւ ՍԴ դիմելու ՔՕ 300 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, որը գործել է 2008-ին:

Ըստ Ալումյանի, այն չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին, ու հենց այդ հոդվածն էլ հետագայում զգալի փոփոխությունների է ենթարկվել:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930