ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը քիչ առաջ իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է արել.
Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։ Կարծում եմ այդ ընտրատարածքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը։