Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ: