Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Դաշտային քաղաքական գործիչները կարող է սրանից չհասկանան». Զեյնալյանը՝ Դավիթ Շահնազարյանին

Նոյեմբեր 28,2018 15:48

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի ընդունում Դավիթ Շահնազարյանի քննադատությունը` համաներման հետ կապված: Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով «Սասնա ծռերին» համաներմամբ ազատ արձակելուն, ասել էր. «Հանցագործությունները կատարողների համաներման որոշումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցներն ընդունեցին իրենց վրա: Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը թողնի մասնավոր մարդկանց վրա: Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր ողջ իրավապահ համակարգի վրա»:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ «Դա միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան է իրականացվել, եւ այո, տուժողները պետք է իրավունք ու հնարավորություն ունենան պաշտպանելու իրենց իրավունքները, եւ եթե կա տուժողի բողոք-դիմում՝ կյանքի իրավունքի խախտման, ապա այդ գործով պետք է մեղադրյալները, կասկածյալները ենթարկվեն պատասխանատվության՝ առանց համաներման իրավունքի: Սա նեղ մասնագիտական է, եւ դաշտային քաղաքական գործիչները կարող է սրանից չհասկանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Տարիներ շարունակ Առավոտ օրաթերթը համարել եմ Հայաստանի հանրապետության չորրորդ իշխանություն
    համարվող թիվ 1 լրատվամիջոցը: Ցավով եմ նշում, սակայն, հիմա այդպես չեմ համարում: Այնպիսի տպավորություն է, իբր լրատվամիջոցը փորձում է բազմակարծություն ապահովել: Իրականում բազմակարծության իմիտացիա է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930