Սլովենիայում ընթացող շախմատի վետերանների 28-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին: 50-ից բարձր տարիքային խմբում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9-րդ տուրում միավորը բաժանեց բրիտանացի Քեթ Արքելի հետ եւ 7,5 միավորով պահպանեց առաջատարի դերը: Սակայն վաստակած միավորներով նրան հավասարվեց Վրաստանը ներկայացնող Գիորգի Բագատուրովը: Ամենայն հավանականությամբ չեմպիոնի տիտղոսի համար պայքարը մնացած երկու տուրերում կծավալվի հենց նրանց միջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ