Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե կարողանայինք տեսանյութի տարածման սկզբնաղբյուրը ֆիքսել, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել. Արթուր Վանեցյանը՝ հայտնի գաղտնալսման մասին

Նոյեմբեր 28,2018 13:47

«Տեսանյութը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է հայտնի մի յութուբյան էջ և այնտեղ էլ տեղադրվել է: Մենք Իսպանիայում աշխատում ենք, դեռևս նորություն չկա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ պետի հայտնի գաղտնալսման պատվիրատուների բացահայտմանը, հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ հիմա էլ չի վախենում, որ իրեն կձայնագրեն ու հայտարարեց, որ կարող է իր հեռախոսային խոսակցությունները հեռարձակել ուղիղ եթերով՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակողների:

Նա նշեց՝ գիտեն այն շրջանակը, որը պատվեր է տվել, բայց կոնկրետ փաստեր չունեն: Արթուր Վանեցյանը մանրամասնեց. «Սեպտեմբերի վեցից այդ տեսանյութը եղել է համացանցում և սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի: Եվ ինչն է եղել պատճառը, քանի որ տեղեկությունը տարածելու և հետքեր չթողնելու համար պիտի գործեին շատ լուրջ: Եթե կարողանայինք տեսանյութի տարածման սկզբնաղբյուրը ֆիքսել, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել: Տարբեր ծրագրեր այլ երկրներից գաղտնագրում օգտագործելով, այդ ձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է, որ չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»:

Դառնալով ՀՀ կառավարության շենք մուտք գործած  անձի ինքնությանը՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Այդ քաղաքացին Նուբարաշենի բնակիչ է՝  նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբանական կլինիկայում և նա, իր ասածով, նշել է, որ աշխատանք է ուզում, իրեն աշխատանք չեն տալիս և ուզում է այդ կերպ ուշադրություն գրավել»:

Արթուր Վանեցյանն ասաց, որ հիմա իրենք օրուգիշեր աշխատում են, որ բացառեն ընտրակաշառքի դեպքերը. «Կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ: Ասեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ արջի ծառայություն մատուցող տարբեր խմբեր են»: Արթուր Դավթյանը հորդորեց, որ նման արկածախնդրության չգնան, քանի որ իրենց ձեռքերը երկար են և ամեն ինչ տեսնում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930