Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան

Նոյեմբեր 28,2018 13:22

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Մենք բերում ենք այն հիմնավորումները, որոնք վկայում են, որ կա անհրաժեշտություն քննության այս փուլում, որ երկրորդ նախագահը մնա կալանքի տակ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ըստ նրա՝ իրենց մեղադրանքի ձևակերպումները, ինչում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող: Մանրամասնելով՝ գլխավոր դատախազը նշեց. «Ւնչ վերաբերում է դատական ակտերի գոյությանը,  պետք է նկատի ունենանք, որ մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տարբերվում է 2008-ի փաստակազմից: Ձեռք բերված տվյալները բացարձակ այլ տեղեկությունների մասին են խոսում և այդ պայմաններում այսօրվա՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008-ին քննված քրեական գործով դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում վկայում են նախկինում կայացված դատական ակտերի վերանայման մասին»:

Դառնալով իր՝ քրեական գործին մասնակցությանը, Արթուր Դավթյանն ասաց. «Հատկապես Ռոբերտ Քոչարյանին առնչվող առանձին իրավական հարցեր մասնագիտական լայն շրջանակներում քննարկման առարկա էին դարձել, և ես անձամբ վճռաբեկ բողոք ներկայացրեցի համապատասխան հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, և, դրանով պայմանավորված, ես նպատակահարմար համարեցի, որ ինքս այդ ամբողջ խնդիրները ներկայացնեմ Վերաքննիչ դատարանում։ Տեղյակ եք, նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, կմասնակցեմ այսօրվա նիստին նաև և կներկայացնեմ նաև մեր դիրքորոշումը»:

Դատախազն այսօր էլ է մասնակցելու դատական գործի քննությանը: Նա հստակեցրեց. «Մենք այդ փուլին դեռ չենք հասել։ Այսօր, կարծում եմ, որ կանցնենք ըստ էության քննությանը և այդ ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումը»։

Տաթև ՀԱՐՈՒՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930