Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը

Նոյեմբեր 28,2018 13:18

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության Օրենքի գերակայության հարթակի հերթական հանդիպմանը: Պատվիրակության կազմում են եղել նաև  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և ՀՀ ԱՆ միջազգային համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը:  Հարթակի շրջանակում քննարկվել են ԱլԳ  երկրներում արդարադատության բարեփոխումները և դրանց՝ ԵՄ աջակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրերը, և հատկապես դատախազության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու կատարված քայլերը: Մասնավորապես, քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղի և դերի, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորման ու դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության անկախության, որակի և արդյունավետության հետ կապված հիմնահարցերին:

ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը և դրա արդյունավետ իրականացմանը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

 հասարակայնության և հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930