Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի մասնակցությունը Քոչարյանի բողոքի քննությանը փաստաբանը տարօրինակ է համարում

Նոյեմբեր 28,2018 12:58

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։ Դատական նիստն ընդմիջվել էր երեկ՝ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությամբ: Փաստաբանական թիմը ժամանակ էր խնդրել՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

«Լուրջ տրամադրված լինելու մասին այնպես չէ, որ առաջին օրն ենք ընկալում, իրականում ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը ներկայացված լինեին առաջին իսկ օրվանից, տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետեւ ակնհայտ է, որ գործը բավականին բարդ գործ է: Տարօրինակ է, որ ինքը ներկա է, մենք դեմ չենք, ճիշտ է, որ նման գործերով բարձր ներկայացուցչություն ապահովվի նաեւ մեղադրական կողմից»,- ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով երեկ նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությանը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով լրատվամիջոցներին, նկատեց, որ նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր դատախազը չի մասնակցել:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արթուր Դավթյանն այսօր էլ է մասնակցելու նիստին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930