Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է վերադառնամ, կարող է՝ չէ, այն ժամանակ մի քիչ ավելի ջահել էի…» Արմեն Հարությունյան

Նոյեմբեր 28,2018 12:28

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Մարտի 1-ի մասին, ասաց, տարիներ առաջ ինչ գրել է իր հայտնի զեկույցում, իր տեսակետը այդ առումով չի փոխվել:

Արմեն Հարությունյանն ասել էր, որ չի ցանկանում վերադառնալ Հայաստան, այսօր լրագրողները հիշեցրին իր խոսքերը: Արմեն Հարությունյանն ասաց, որ չի հիշում: Հարցին՝ հիմա կվերադառնա՞ք, թե՞ չէ, երբ ձեր լիազորություններն ավարտվեն, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, կարող է վերադառնամ, կարող է՝ չէ: Այն ժամանակ մի քիչ ավելի ջահել էի, հիմա մի քիչ ավելի… չեմ կարող ասել»:

Մենք հստակեցրինք՝ այն ժամանակ Ուկրաինայում էիք ապրում ու հայտարարեցիք, որ չեք ցանկանում վերադառնալ Հայաստան, հիմա հեղափոխություն է եղել, էլի՞ չեք ուզում գալ, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես դրա մասին չեմ մտածել, դա այսօր իմ առաջնահերթությունների մեջ չի՝ ես Հայաստան վերադառնա՞մ, թե՞ չվերադառնամ, դրա համար չեմ կարող ասել»:

Արմեն Հարությունյանը մեր երկրում դրական փոփոխություններ է տեսնում: Նրա խոսքով՝ «եթե երկրում Մարդու իրավունքների պաշտպանը կարողանում է այսպես անկաշկանդ գործել, դա ինձ համար արդեն ցույց է տալիս…»: Լրագրողները հարցրեցին՝ այսինքն, դուք ժամանակին կաշկանդվա՞ծ եք եղել՝ Հարությունյանը պատասխանեց. «Ես անկաշկանդ եմ եղել, բայց Արմանը կարողացել է այն լավը, որ կա, դրա վրա իրենն էլ ավելացնի, բավականին բարձր մակարդակի բարձրացնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930