Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկությունը «Դուխով» գլխարկ դնելով չէ. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2018 12:25

Հարցազրույց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Արտակ Դավթյանի հետ

– Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ այսօրվա հայտարարություններին ծանոթ եք…

– Վաղուց դադարել եմ հետեւել նրա հայտարարություններին, միայն մեծախոսություն ու պոռոտախոսություն։ Ու էդ ոճը, որ ոնց որ մեծը փոքրի վրա մատ թափ կտար։

– Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդին ասելու է՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, եւ այսպիսով թալանչիների բրիգադը կուղարկենք պատմության աղբանոց։

– Համաձայն եմ՝ ով թալանել է, թող նրան ուղարկի պատմության աղբանոց, բայց մինչեւ պատմության աղբանոց ուղարկելը թող բարի լինի՝ էդ թալանածը հետ բերի։ Եթե թալանածը հետ չես բերում, ուրեմն դուրդ եկել է այդ թալանը։

– Նաեւ խոսեց բանակում սննդի մատակարարման մասին՝ ասելով, որ դեռ պետք է պարզել, թե ովքեր են մատակարարել բանակի սնունդը եւ ինչ գներով։ Ա՛յն սնունդը, որը Մանվել Գրիգորյանի արջերն էլ էին ուտում ու «ժոգ ընկնում»։

– Ինքն էլ Մանվել Գրիգորյանի արջերին «Մեզի՞մ» էր տալիս։ Նիկո՞լն է եղել էդ արջերին բուժողը։ Չգիտեմ՝ էդ մասին գովազդային տեսահոլովակ կա, թե՞ չէ։

– Լավ, բայց բանակում չկա՞ր կոռուպցիա, չխոսի՞ դրա մասին։

– Հասկանում եք՝ հերիք է խոսի, թող գործ անի։ Կա՞ կոռուպցիա, չկա՞, եղե՞լ է թալան, չի՞ եղել, ինչ եղել է՝ եղել է, քրեական հոդվածներ են՝ խնդրեմ, թող հետամուտ լինի, թող էդ ամեն ինչը բացվի, ով կերել է, թող պատասխան տա։ Բայց թող գործ անի։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930