Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը անփուշ գործելաոճը չէ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2018 12:21

«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների, նախընտրական թոհուբոհի եւ վերջին շրջանում ամենաշատը քննարկված թեմաների շուրջ զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ:

– Հետեւո՞ւմ եք նախընտրական քարոզարշավի ընթացքին։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

– Մի բան խոստովանեմ. եթե ժամանակ էլ ունենամ, քարոզարշավին չեմ հետեւի, բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի լսեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բանավեճերն ուղիղ եթերում։ Այդ պահին նրանք հիմնականում ասում են այն, ինչ ամբարել են, դու տեսնում ես բանախոսների մտքի ճկունությունը։ Թող քաղաքական գործիչները դրան ուշադրություն դարձնեն, նորմալ պատրաստվեն բանավեճերին, այլապես էկրանի առջեւ կնստեն ինձ պես մազից մանանեխ ջոկողները, այդ ժամանակ արդեն կխոսենք (ծիծաղում է)։

– Ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, այս քարոզարշավի շրջանակում եւս Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «հաստավիզներին ասֆալտին փռելու եւ պատերով տալու» զգուշացումներով։ Դա ոմանք ընկալում են որպես սպառնալիք եւ համատեղելի չեն համարում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հետ։ Դուք ի՞նչ կասեք։ ՚

– Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ։ Եթե այս ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր ասած տրամաբանությամբ շարժվեր, հավատացե՛ք, որ այսօր շատերը, որոնք հանդես են գալիս բարձրագոչ հայտարարություններով, կլռեին։ Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել։ Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո։

– Տիկին Խոդիկյան, վերջին վեց ամսում Հայաստանի վարած մշակութային քաղաքականությունից ի՞նչ տպավորություններ ունեք;

– Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի եւ չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն։ Չեմ ուզում փակագծեր բացել, բայց, հավատացե՛ք, տեղյակ եմ ներսի մի շարք խնդիրներից։ Հաճախ ներսից հնչող դժգոհությունները «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» թեզի արդյունք են։ Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ արվել է, ապա ասեմ, որ կարեւորում եմ դպրոցականների շրջանում աբոնեմենտային համակարգի ներդրումը։ Ինքս, երբ դպրոցական էի, օգտվել եմ նմանատիպ ծրագրից եւ «Կարապի լիճը» օպերային թատրոնում դիտել եմ դրա շնորհիվ։ Այն, ինչ շատերս տարիներ շարունակ ցանկացել ենք վերականգնել, հաջողվեց անել մշակույթի, կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերռվ։ Դա ինձ շատ է ուրախացնում։ Կարծում եմ՝ առաջիկայում էլի կիրականացվեն արդյունավետ ծրագրեր։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930